«Մեր ձեռքը չի դողա նրանց վրա, ովքեր կփորձեն ՀՀ-ում վերածնել բռնության գործելակերպը». վարչապետ
![]() Ինչպես հայտնել էինք, Ոստիկանության զորքերի կազմավորման օրվա առթիվ ՀՀ վարչապետն այցելել է Ոստիկանության զորքերի գլխավոր վարչություն: «Գրեթե մեկ տարի ՀՀ ոստիկանության զորքերը մարտական հերթապահություն են իրականացնում հայ-ադրբեջանական սահմանին՝ պահպանելով ՀՀ քաղաքացիների անդորրն ու անվտանգությունը: Ոստիկանության զորքերը ՀՀ արտաքին սահմանների պաշտպանության գործին ներգրավելու որոշումն արտահայտում է մեր պատկերացումը ՀՀ ոչ միայն արտաքին, այլև ներքին անվտանգության վերաբերյալ»,- հայտարարեց Ն. Փաշինյանը՝ հավելելով, որ հայ ժողովուրդը պետք է լինի միասնական ու միահամուռ: «Ոստիկանության զորքերը կոչված են ՀՀ ներսում բռնության որևէ դրսևորում կանխարգելելու համար ու նրանց ուղարկելով սահմանները պաշտպանելու՝ արտահայտում ենք մեր պատկերացումը ՀՀ ներքին հարաբերությունների մասին: ՀՀ-ում չպետք է տեղ ունենան բռնությամբ հարց լուծելու փորձերն ու քարոզները: Որևէ մեկի մոտ կասկած չառաջանա, թե կառավարությունը երկչոտության որևէ դրսևորում կունենա ՀՀ-ում սահմանադրական կարգը, քաղաքացիների իրավունքը, ինքնիշխանությունը, քաղաքացիների ազատությունը, ժողովրդավարությունը պաշտպանելու գործում: Մեր ձեռքը չի դողա բոլոր նրանց հետ հարաբերություններում, ովքեր կփորձեն ՀՀ-ում վերածնել բռնության գործելակերպը»,- ընդգծեց վարչապետը: |

Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում (լուսանկար)
7308:18
«Արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» նշելը ՀՀ իշխանությունների քաղաքական որոշման արդյունք է». Նարե Սիմոնյան
159Երեկ, 21:48
«Եթե Փաշինյանը վստահ է իր ուժերի վրա, թող ազատ արձակի քաղբանտարկյալներին, և գնանք արտահերթ ընտրությունների». Անդրանիկ Թևանյան
157Երեկ, 21:24
Սաուդյան Արաբիան ավիահարվածներ է հասցրել Եմենի Հոդեյդա նավահանգստին (տեսանյութ)
227Երեկ, 20:55
«Ոչ մի վկա Սամվել Կարապետյանի ոչ թե դեմ, այլ անգամ նրա վերաբերյալ ցուցմունք չի տվել». Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)
152Երեկ, 20:48
Քալիֆոռնիայի գլխավոր դատախազը հետաքննություն է սկսել Nvidia ընկերության նկատմամբ
326Երեկ, 19:24
