«Ինչպե՞ս ապացուցեմ՝ երդվելո՞վ, թե այլ կերպ, հրավառություն չենք իրականացրել». ռեստորանային համալիրի պնդումը
![]() MAMUL.am-ն ահազանգեր էր ստացել բնակիչներից առ այն, որ Երևանի Ավան վարչական շրջանում գտնվող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում ժամը 00.30-ից հետո ուժեղ հրավառություններ են կատարվում: Ինչո՞ւ է խախտվել քաղաքացիների գիշերային անդորրը, այս հարցով դիմեցինք ռեստորանային համալիրի տնօրինությանը: Համալիրի մենեջերը, որը ներկայացավ Դավիթ անունով՝ չբացահայտելով ազգանունը, ասաց. «Մեր ռեստորանում հրավառություն չի եղել: Մենք խստորեն պահպանում ենք օրենքով արգելված ժամերին հրավառություն չկատարելու պահանջը: Ինչպե՞ս ապացուցեմ՝ երդվելո՞վ, թե՞ այլ կերպ, պնդում եմ, որ հրավառություն չենք իրականացրել»: Նշենք, որ ՀՀ ոստիկանությունն այցելել է տնտեսվարողներին և նախազգուշացրել ժամը 23-ից հետո հրավառություն չկատարելու օրենսդրական պահանջի մասին և նրանց կողմից գրավոր համաձայնություններ ստացել: Զգուշացված լինելու փաստը հաստատեց նաև «Հարսնաքարի» մենեջերը: Հիշեցնենք, որ «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքի համաձայն՝ ժամը 23.00-07.00-ը հրագործական արտադրատեսակներ օգտագործողը տուգանվում է նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով՝ 100 հազար դրամով: Նույն խախտումը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում տուգանքը կրկնապատկվում է: |

«Նիկոլական Հայաստանում երեխան կարդում է Սասունցի Դավթի մասին, բայց նրան չեն ասում, թե ինչ է Սասունը, որտեղ է այն գտնվում». Արմեն Հովասափյան
8214:06
Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերջնական ցուցակները
9313:54
Գեղարքունիքի և Լոռու մարզերում ուժեղ քամու հետևանքով ծառեր են տապալվել, տանիքներ են վնասվել
6613:42
«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը պետք է գործի՛». Նժդեհ Իսկանդարյան
10213:06
Ուկրաինայի զինված ուժերը զանգվածային հարձակում են իրականացրել ԴԺՀ-ի էներգետիկ օբյեկտների վրա
17312:25
«Հնարավոր է՝ ականատես ենք լինում միջազգային հարաբերությունների նոր մոդելի ձևավորմանը». Վահան Բաբայան
11012:00
