«ԱՊՊԱ համակարգը գնալով պատուհաս է դառնում». Տիրայր Մուրադյան
![]() Լրագրող Տիրայր Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱՊՊԱ համակարգը գնալով պատուհաս է դառնում. հունիսի 9-ին Երևան-Արմավիր ճանապարհի Մերձավան գյուղին հարող գազալցակայանից դուրս եմ գալիս (BMW), որպեսզի մուտք գործեմ հիմնական ճանապարհ: Կանգնած սպասում եմ՝ մեքենաները թեթևանան, որ քշեմ, բայց չհասցրեցի: Դիմացիցս հանդիպակաց երթևեկող մեքենան (Mercedes) հարվածում է: Առանց ավելորդ քննարկման մարդն ընդունում է մեղավորությունը: ՃՈ ենք հրավիրում արձանագրության համար, քանի որ վնասը 100 հազար դրամն անցնում է, կազմում են արձանագրությունը և բոլորս գնում ենք տուն: Սպասում եմ, որ փոխհատուցում ստանամ, մեկ էլ ի՞նչ է պարզվում: Մեղավոր վարորդի ԱՊՊԱ-ն (Armenia Insurance) որոշել է, որ պետք է դիմի փորձաքննության, որպեսզի մեղավոր կողմը պարզեն (այդ հատվածում միայն պրոծիվ քշելու դեպքում այս վթարը կարող էր լինել): Սա ոչ այլ ինչ է, քան դիտավորություն վնասի փոխհատուցման գործընթացը ձգձգելու, և փոխհատուցում չտալու համար: Եթե ավտոապահովագրողների բյուրո գոյություն ունի, ապա այդ բյուրոն միայն ապահովագրականների շահերն սպասարկելու համար է: Armenia Insurance, ամեն ինչ չափ և սահման ունի, ձեզ զգուշացնում եմ, եթե խելքներդ գլուխներդ չհավաքեք, շատ անդուր պրոցեսների մեջ եք հայտնվելու: Հ.Գ. 2 անգամ եմ վթար ունեցել, 2 անգամն էլ սենց ձգել են: 1-ին դեպքում 4 ամիս հետո եմ փոխհատուցումն ստացել»: |

Այսօր որոշ հատվածներում արգելվում է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
117Երեկ, 11:12
«Գոնե Տոյոտա Երևանը բացեք, ձեր մեքենաները չմնան առանց յուղ փոխելու». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին
11411.09.2026, 13:36
«Այսպես շարունակվելու դեպքում չի բացառվում, որ երթևեկությունը մի օր իսկապես կանգ առնի»․ Գառնիկ Դանիելյան
17708.09.2026, 15:18
«Ո՞վ է այս տաքսիների աշխատանքը վերահսկում, կատարյալ «ինքնիշխանություն է»». Տիգրան Դավուդյան
21103.09.2026, 18:42
«Խցանումների պատճառով չեմ վարում. պատկերացրեք՝ 30-40 րոպե ուշանամ». Նիկոլ Փաշինյան
20202.09.2026, 00:12
Ներդրվում է ապագա վարորդների որակյալ կրթության համակարգ
17727.08.2026, 23:54
