Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Մնացածը թուրքի բաշիբոզուկներ են, դուք՝ ժողովրդի կառավարությո՞ւն». Սերգեյ Բագրատյան

724
Հինգշաբթի, 20 հունիսի, 2019 թ., 11:35
«Մնացածը թուրքի բաշիբոզուկներ են, դուք՝ ժողովրդի կառավարությո՞ւն». Սերգեյ Բագրատյան

2018-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանը, անդրադառնալով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի ելույթին, ասաց. «Տիկին Բաթոյանն ասում է՝ պետք չէ մեզ համոզել, որ ժողովրդի վիճակը վատ է, որովհետև մենք ժողովրդի կառավարությունն ենք... Այ քեզ բան: Տիկին Բաթոյան, բոլորից կսպասեմ նման արտահայտություն, բացի Ձեզնից: Հայկ Սարգսյանը մի օր ասաց՝ ժողովրդի կառավարության վրա մի գոռացեք... Կարծես մնացած բոլորը թուրքի բաշիբոզուկներ են, դուք ժողովրդի կառավարություն ե՞ք: Բոլորս էլ ժողովրդի կառավարություն ենք»,- ասաց Բագրատյանը: