Երևան`   +9 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ.

Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունները

803
Երեքշաբթի, 18 հունիսի, 2019 թ., 10:25
Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունները

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի կալանքը գրավով կամ ազատ արձակելով փոխարինելու պաշտպանների միջնորդությունները։

Պաշտպանական կողմը դատարանում որպես հիմք ներկայացրել էր Գրիգորյանի հիվանդությունների փաստաթղթերը:

Օրեր առաջ Գրիգորյանի պաշտպանը ասուլսի ժամանակ հայտարարել էր, որ նա այս պահին ունի 33 ծանր հիվանդություն և կալանքի տակ մնալը վտանգավոր է կյանքի համար։