Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Նուբարաշեն ՔԿՀ-ում 57-ամյա իրանցու դին հայտնաբերվել է ճաղավանդակից կախված

363
Շաբաթ, 15 հունիսի, 2019 թ., 21:50
Նուբարաշեն ՔԿՀ-ում 57-ամյա իրանցու դին հայտնաբերվել է ճաղավանդակից կախված

Այսօր՝ ժամը 13:30-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության աշխատակիցները թիվ 6 մասնաշենքի՝ զբոսանքի համար նախատեսված վայրում, ճաղավանդակից սավանով կախված վիճակում հայտնաբերել են կալանավորի դի: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վերջինս կալանավորվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: