Երևան`   +14 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Հայաստանն առաջինն է ԵԱՏՄ անդամ երկրների շարքում ՝ տնտեսական աճի մակարդակով

267
Ուրբաթ, 14 հունիսի, 2019 թ., 12:45
Հայաստանն առաջինն է ԵԱՏՄ անդամ երկրների շարքում ՝ տնտեսական աճի մակարդակով

Հայաստանը տնտեսական աճի մակարդակով ԵԱՏՄ անդամ երկրների շարքում առաջինն է։ Այս մասին տեղակնում ենք ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջից։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի մոտ պետական կառավարման մարմինների ղեկավարների մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ վարչապետը հայտնել էր, որ այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով ունենք համախառն ներքին արդյունքի 7,1 տոկոս աճ:
«Ուզում եմ ընդգծել, որ սա ոչ թե տնտեսական ակտիվության ցուցանիշն է, այլ արդեն իսկ արձանագրված համախառն ներքին արդյունքի աճը: Սա շատ հուսադրող ցուցանիշ է, ինչը մեզ հույս է տալիս, որ մենք ճիշտ վարվելու դեպքում կհասնենք այն ցուցանիշներին, որոնցով արդեն նաև վիճակագրորեն տնտեսական հեղափոխությունը կկարողանանք համարել մեկնարկած»,- ասել էր նա։