Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվեց

845
Չորեքշաբթի, 12 հունիսի, 2019 թ., 14:10
Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվեց

Վերաքննիչ քրեական դատարանում հետաձգվեց Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։

Դատավոր Արմեն Դանիելյանը հայտնեց, որ մասնակի բավարարում է փաստաբաններ Կարեն Մեժլումյանի, Միհրան Պողոսյանի և Հայկ Ալումյանի միջնորդությունները՝ անհրաժեշտ փաստաթղթերն իրենց տրամադրելու համար։

Հաջորդ նիստը կկայանա հունիսի 14-ին՝ ժամը 10։30-ին։