Երևան`   +27 °C
Այսօր`   Հինգշաբթի, 22 օգոստոսի, 2019 թ.

Ներդրողները «զադնի» են դրել՝ չեն ուզում վտանգել իրենց կապիտալն ու ունեցվածքը ՌԴ-ում. «Ժամանակ»

100
Չորեքշաբթի, 12 հունիսի, 2019 թ., 09:15
Ներդրողները «զադնի» են դրել՝ չեն ուզում վտանգել իրենց կապիտալն ու ունեցվածքը ՌԴ-ում. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «Վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպելով Ռուսաստանի ազգությամբ հայ գործարարների հետ՝ նրանց կոչ էր արել գալ Հայաստան, ներդրումներ կատարել, հարստանալ և հարստացնել պետությունը:

Ռուսաստանցի գործարարների մի մասը դեմ չէր լինի Հայաստանում ներդրումներ անելուն, բայց դրա համար պետք է վստահ լինեն, որ դա չի ազդի իրենց նկատմամբ Ռուսաստանի իշխանությունների վերաբերմունքի փոփոխության վրա: Ավելի պարզ ասած՝ ռուսաստանահայ գործարարները տեղյակ են Ռուսաստանի և Հայաստանի իշխանությունների լարված հարաբերությունների մասին, և այդ պայմաններում նրանցից որևէ մեկը Հայաստանում ներդրում անելով չի վտանգի իր կապիտալը և ունեցվածքը Ռուսաստանում»:

Մանրամասները՝ թերթի համարում: