Երևան`   +19 °C
Այսօր`   Ուրբաթ, 03 մայիսի, 2024 թ.

Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի հարցով դատական նիստը հետաձգվեց

700
Երեքշաբթի, 11 հունիսի, 2019 թ., 13:10
Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի հարցով դատական նիստը հետաձգվեց

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը որոշեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի հարցով դատական նիստը հետաձգել։

Հաջորդ նիստը կկայանա հունիսի 17-ին, 16։30-ին։

Ըստ պաշտպանական կողմի ներկայացրած բողոքի՝ Մանվել Գրիգորյանի հիվանդություններն անհամատեղելի են կալանքի հետ։

Դատարանը, հետաձգելով նիստը, նշեց, որ այդ ընթացքում դատախազության մարմիններից ակնկալում է քրեակատարողական հիմնարկից փաստաթուղթ՝ Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացման մասին։

Նշենք, որ Մանվել Գրիգորյանը ներկա չէր նիստին: