Հայտնաբերված իրերի վրա Գոլունովի մատնահետքերը բացակայել են
![]() «Մեդուզա» պարբերականի լրագրող Իվան Գոլունովի բնակարանից վերցված իրերից և ոչ մեկի վրա վերջինի մատնահետքերը չեն հայտնաբերվել, այս մասին МБХ медиа-ին տեղեկացրել է Գոլունովի փաստաբան Սերգեյ Բադամշինը։ Նա հայտնել է նաև, որ Գլխավոր դատախազությունը քննչականից ստացել է թղթակցի հանդեպ հարուցված գործը։ Ավելի վաղ ՆԳՆ Մոսկվայի վարչությունն «Ինտերֆաքս»-ին հայտնել էր, որ Գոլունովի մոտ հայտնաբերված թմրամիջոցներով փաթեթներում մի քանի անձանց ԴՆԹ-ներ կան։ Փաթեթների փորձաքննության արդյունքները հայտնի կդառնան օրվա երկրորդ կեսին։ Նախօրեին հայտնի էր դարձել նաև, որ թմրա և հոգեմետ միջոցներ չեն եղել նաև լրագրողի ափերին։ Փորձաքննելու պահանջը ներկայացրել էր ինքը՝ լրագրողը՝ իր անմեղությունն ապացուցելու նպատակով։ Գոլունովը շարունակում է պնդել, որ իր հանդեպ հարուցված գործը շինծու է և կապված է իր հետաքննական հրապարակումների հետ, որոնք վերաբերել են հուղարկավորությունների բիզնեսին։ |

Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում (լուսանկար)
7308:18
«Արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» նշելը ՀՀ իշխանությունների քաղաքական որոշման արդյունք է». Նարե Սիմոնյան
159Երեկ, 21:48
«Եթե Փաշինյանը վստահ է իր ուժերի վրա, թող ազատ արձակի քաղբանտարկյալներին, և գնանք արտահերթ ընտրությունների». Անդրանիկ Թևանյան
157Երեկ, 21:24
Սաուդյան Արաբիան ավիահարվածներ է հասցրել Եմենի Հոդեյդա նավահանգստին (տեսանյութ)
227Երեկ, 20:55
«Ոչ մի վկա Սամվել Կարապետյանի ոչ թե դեմ, այլ անգամ նրա վերաբերյալ ցուցմունք չի տվել». Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)
152Երեկ, 20:48
Քալիֆոռնիայի գլխավոր դատախազը հետաքննություն է սկսել Nvidia ընկերության նկատմամբ
326Երեկ, 19:24
