Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«30 արծաթով այս օտարամոլ վարձկանների ցանկությունն այժմ ազգային անվտանգության հարց է». Գարիկ Ղազարյան

862
Երեքշաբթի, 11 հունիսի, 2019 թ., 10:40
«30 արծաթով այս օտարամոլ վարձկանների ցանկությունն այժմ ազգային անվտանգության հարց է». Գարիկ Ղազարյան

«Սա՞ էր 30 արծաթով երկրի ինքնիշխանությունը ոտնատակ տվող այս օտարամոլ վարձկանների ցանկությունը, կարծում եմ այժմ ազգային անվտանգության հարց է դարձել, ոչ թե պետք է անհիմն բռնել բաց թողնել, այլ լրջագույնս պարզել սրանց ֆինանսավորման, ծագման, բուծման, բազմացման աղբյուրները և մեկընդմիշտ լուծել այս հարցը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ աշխատակից Գարիկ Ղազարյանը՝ անդրադառնալով «Ադեկվադ» ՀԿ ղեկավար Արթուր Դանիելյանի ձերբակալության վերաբերյալ ռուսական լրատվամիջոցների հրապարակումներին:

Նշենք, որ Интерфак-ը, Лента-ն, Независимая газета-ն՝ անդրադառնալով Արթուր Դանիելյանի ձերբակալությանը գրել էին, որ «Հայաստանում ձերբակալվել է ընդդմիադիր նոր կուսակցության ղեկավարը»: «Արթուր Դանիելյանը ձերբակալվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծանր մարմնական վնասվածք պատճառելու սպառնալիք հնչեցնելու կասկածանքով»,- մեջբերել էին լրատվամիջոցները: