Երևան`   +21 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Պատգամավորի մանդատ է տրվել Արթուր Հովհաննիսյանին

330
Երկուշաբթի, 10 հունիսի, 2019 թ., 16:45
Պատգամավորի մանդատ է տրվել Արթուր Հովհաննիսյանին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա նիստում, հիմք ընդունելով Ազգային Ժողովի նախագահի՝ հունիսի 7-ի «Ազգային Ժողովի պատգամվոր Նարինե Խաչատուրյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին» արձանագրությունը և ղեկավարվելով Ընտրական օրենսգրքի 100-րդ հոդվածի 3-րդ մասով, կազմել է արձանագրություն, ըստ որի՝ Ազգային Ժողովի Իմ քայլը կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը տրվում է նույն դաշինքի համապետական ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Արթուր Հովհաննիսյանին: