Երևան`   +27 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Հայտնի են դարձել Իվան Գոլունովի՝ թմրանյութի առկայության անալիզի արդյունքները

801
Երկուշաբթի, 10 հունիսի, 2019 թ., 12:10
Հայտնի են դարձել Իվան Գոլունովի՝ թմրանյութի առկայության անալիզի արդյունքները

Արդեն հայտնել էինք, որ Մոսկվայի դատարանը տնային կալանք է սահմանել «Մեդուզա»-ի թղթակից Իվան Գոլունովի նկատմամբ, ով հայտնի է բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց կարողությունների մասին հետաքննություններով, Նշվում էր, որ նրա պայուսակում և տանը խոշոր չափերի թմրամիջոցներ են հայտնաբերվել։ Գոլունովը հերքել էր մեղադրանքները:

РИА «Новости»-ն հայտնում է, որ թմրաբան Եվգենի Բրյունը հրապարակել է թեստի պատասխանները, որոնք բացասական են եղել: «Ստուգումները շարունակվում են. լաբորատոր անալիզների արդյունքներով թմրանյութ չի հայտնաբերվել»: