Երևան`   +27 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Դուք միշտ հետապնդվելու եք»․ ցուցարարները՝ ՍԴ նախագահին

892
Չորեքշաբթի, 05 հունիսի, 2019 թ., 14:30
«Դուք միշտ հետապնդվելու եք»․ ցուցարարները՝ ՍԴ նախագահին

Ինչպես տեղեկացրել էինք՝ ՍԴ դիմաց հավաքված մի խումբ ցուցարարներ, «Հրայր, հեռացի՛ր» վանկարկելով, պահանջում են Հրայր Թովմասյանի հրաժարականը։

Ակցիայի ընթացքում ընդհարում տեղի ունեցավ ցուցարարների և ոստիկանների միջև․ ցուցարարներից մի քանիսը փորձեցին մտնել դատարանի շենք, սակայն ոստիկանները կասեցրին նրանց մուտքը։

«Դա Ձեր տեղը չէ, հեռացեք այդտեղից։ Այս ակցիան չի վերջանալու։ Դուք միշտ հետապնդվելու եք։ Ավելի լավ է կամավոր թողնեք Ձեր պաշտոնը, Դուք արժանի չեք այդ պաշտոնին»,- դիմելով ՍԴ նախագահին՝ ասում էին ակցիայի մասնակիցները։

Նշենք, որ ոստիկանները պատ են կազմել շենքի դիմաց, այստեղ են նաև կարմիր բերետավորները։