Ցույց տուր սոցցանցային էջերդ. ԱՄՆ-ն նոր պահանջներ է ներկայացրել մուտքի արտոնագիր տրամադրելու համար
![]() ԱՄՆ մուտքի արտոնագիր ստանալու հայտ ներկայացնողների մեծ մասն ստիպված կլինի ցույց տալ մուտքի արտոնագրեր հաստատողներին իրենց սոցցանցերը: Այս նոր կանոններն ընդունել է ԱՄՆ Պետդեպարտամենտը, որը փոփոխել է ներգաղթային և ոչ ներգաղթային վիզաների հայտարարությունների ձևաթղթերը: Hill գործակալության տվյալներով՝ նոր կանոններն ուժի մեջ են մտել մայիսի 31-ից: Նպատակն է՝ ավելի կատարելագործել մուտքի արտոնագրի դիմումատուի անձի մասին տվյալները՝ ապահովելու համար ամերիկաբնակների անվտանգությունը: Այս նորարարությունը կվերաբերի զբոսաշրջային, ուսանողական և աշխատանքային մուտքի արտոնագրերին: Պետդեպարտամենտը բացառություն է արել միայն դիվանագիտական անձնագրերի ու պաշտոնական պատվիրակությունների համար: Նրանք պատավոր չեն ներկայացնել իրենց սոցցանցերի էջերը: Նոր օրենքները կվերաբերեն տարեկան շուրջ 14,7 միլիոն մարդու: Նորմատիվ ակտերում ասվում է, որ դիմումատուներն ստիպված են լինելու տրամադրել իրենց սոցցանցային տվյալները, էլեկտրոնային փոստերի հասցեները, վերջին 5 տարիներին ունեցած հեռախոսահամարները: Այն դեպքում, երբ դիմումատուն չունի սոցցանցային էջեր, կարող է ձևաթղթում համապատասխան նշում անել, սակայն եթե պարզվի, որ նա ստում է, ապա լուրջ խնդիրներ կունենա մուտքի վիզա ստանալու հարցում: |

«Լավ, հնարավո՞ր է այսչափ անամոթ լինել»․ Լիզա Ճաղարյան (տեսանյութ)
3115:48
«Մենք գտնվում ենք հզոր ցիկլոնի ազդեցության գոտում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
6315:18
«Արմեն Բեգոյանը սպառնում է դատական հայց ներկայացնել իմ դեմ»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
8115:06
«Տեսե՞լ եք՝ ոնց են խժռում Դիլիջանի մերձակա անտառները»․ Զարուհի Մուրադյան
6915:00
«Շատ տարօրինակ պատմություն է այսօր տեղի ունեցել»․ Գևորգ Էմին-Տերյան
9214:54
«Օդի աղտոտվածության ցուցանիշների աճի մասին տվյալները չափազանց մտահոգիչ են»․ Սոնա Աղեկյան
8314:42
