Երևան`   +15 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Ծանրորդ Արմեն Գրիգորյանը 6-րդն է աշխարհի երիտասարդական առաջնությունում

241
Երկուշաբթի, 03 հունիսի, 2019 թ., 13:20
Ծանրորդ Արմեն Գրիգորյանը 6-րդն է աշխարհի երիտասարդական առաջնությունում

Ֆիջիի մայրաքաղաք Սուվայում ընթանում է ծանրամարտի երիտասարդական աշխարհի առաջնությունը, որին Հայաստանը ներկայացնում է 5 ծանրորդ։ Այսօր պայքարի մեջ մտավ 73 կգ քաշային Արմեն Գրիգորյանը։ Մեր ծանրորդը, պոկելով 139 կգ և հրելով 170 կգ, երկամարտի 309 կգ արդյունքով զբաղեցրեց 6-րդ տեղը։

Այս քաշային կարգի հաղթող դարձավ ԱՄՆ-ի ներկայացուցիչ Կլարենս Կումինգը՝ երկամարտի 337 կգ արդյունքով, արծաթե մեդալ նվաճեց Մոլդովան ներկայացնող Մարին Ռոբուն՝ երկամարտի 320 կգ արդյունքով։ Լավագույն եռյակը եզրափակեց Թուրքմենստանը ներկայացնող Մաքսատ Մերեդովը՝ երկամարտի 312 կգ արդյունքով։