Երևան`   +14 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

«Լիվերպուլ»-ը նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը

395
Կիրակի, 02 հունիսի, 2019 թ., 01:00
«Լիվերպուլ»-ը նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը

Մադրիդի «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում ավարտվեց Չեմպիոնների լիգայի եզրափակիչ «Թոթենհեմ» - «Լիվերպուլ» հանդիպումը։

«Լիվերպուլ»-ը, 2:0 հաշվով հաղթելով «Թոթեմհեմ»-ին, նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը։

Հանդիպման 2-րդ րոպեին 11-մետրանոցից գոլի հեղինակ դարձավ «Լիվերպուլ»-ի հարձակվող Մուհամեդ Սալահը։ Խաղավարտին մոտ՝ 87-րդ րոպեին, հաշիվը կրկնապատկեց Դիվոկ Օրիգին։

Ակումբը պատմության ընթացքում 6-րդ անգամ նվաճեց գավաթը։

«Լիվերպուլ»-ը նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը