Հայտնի են վոլեյբոլի Հայաստանի պատանի չեմպիոններն ու չեմպիոնուհիները
![]() Երևանում ավարտվեց վոլեյբոլի Հայաստանի մինչև 15 տարեկանների (ծնված 2004-2005 թվականներին) առաջնությունը: Առաջնությանը մասնակցեց տղաների 6 («Սիսիան», «Վանաձոր», «Շենգավիթ», «Հնաբերդ», «Գյումրի», «Աջափնյակ») և աղջիկների 6 («Ավան», «Սիսիան», «Արցախ», «Աշտարակ», «Ավան-2», ԽՄՕՄՄ) թիմեր: Թիմերը մրցեցին ենթախմբերում, ապա եզրափակիչ փուլում: Տղաների պայքարում 1-2 տեղերի համար մրցեցին Վանաձորի և Սիսիանի թիմերը, ավելի ուժեղ գտնվեց Սիսիանի տղաների թիմը՝ հաղթելով 2:0 հաշվով և հռչակվեց Հայաստանի չեմպիոն։ Տղաների պայքարում եզրափակիչ խաղերում 3-4 տեղերի համար մրցեցին Հնաբերդի և Շենգավիթի թիմերը: Հաղթեց Շենգավիթի թիմը՝ 2:1 հաշվով: Մրցանակային տեղեր գրաված թիմերը պարգևատրվեցին պատվոգրերով, մեդալներով և գավաթներով: Տղաների պայքարում լավագույն հարձակվողներ ճանաչվեցին՝ Արտակ Թադևոսյանը («Շենգավիթ»), Վազգեն Այվազյանը («Վանաձոր»), լավագույն հեռանկարային մարզիկ՝ Դավիթ Պողոսյանը («Հնաբերդ»), լավագույն խաղացողներ՝ Ռազմիկ Տիգրանյանը և Արմեն Գալստյանը («Սիսիան»): |

Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
135Երեկ, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
177Երեկ, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
18012.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
15812.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17410.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
16610.11.2026, 10:24
