Երևան`   +14 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Մահացել է Խոսե Անտոնիո Ռեյեսը

487
Շաբաթ, 01 հունիսի, 2019 թ., 15:40
Մահացել է Խոսե Անտոնիո Ռեյեսը

Իսպանիայում 35 տարեկանում մահացել է Խոսե Անտոնիո Ռեյեսը։ Պատճառը ավտովթարն է։ Նա ավտովթարի է ենթարկվել Ուտրերա քաղաքից դուրս գալիս։ Հետաքննությունն այս պահին ընթացքի մեջ է։
Նշենք, որ Խոսե Անտոնիո Ռեյեսը «Սևիլիա»-ի սան էր, որի կազմում հանդես է եկել 2000-2004 թվականներին։ 2004-ին ին տեղափոխվել է Լոնդոնի «Արսենալ» ՝ օգնելով թիմին դառնալ Անգլիայի չեմպիոն: 2007-ին վարձավճարով հանդես է եկել Մադրիդի «Աթլետիկո»-ում, որի հետ 2 անգամ նվաճել է Եվրոպայի լիգայի գավաթը:

2012-ին վերադարձել է «Սևիլիա», որի կազմում 3 անգամ նվաճել է Եվրոպայի լիգայի գավաթը: 2018-ին հանդես էր գալիս Չինաստանի «Տիանշեն Լեոպարդ» ակումբում։Դրանից հետո հանդես է եկել նաև «Բենֆիկա»-ում, «Էսպանյոլ»-ում, «Կորդոբա»-ում։ 2019-ից խաղում էր իսպանական «Էստրեմադուրա» ակումբում։

Իսպանիայի ազգային հավաքականի կազմում անց է կացրել 21 հանդիպում՝ հեղինակելով 4 գոլ: