Երևան`   +14 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը կմասնակցի Գրանատկինի հուշամրցաշարին

174
Շաբաթ, 01 հունիսի, 2019 թ., 14:25
Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը կմասնակցի Գրանատկինի հուշամրցաշարին

Հայաստանի Մ-18 հավաքականը հունիսի 2-ից 14-ը կմասնակցի Վալենտին Գրանատկինի հուշամրցաշարին: Թիմերը բաժանվել են 3 խմբի: Հայաստանի Մ-18 հավաքականն ընդգրկվել է C խմբում, որտեղ կմրցի Արգենտինայի, Իրանի և Ռուսաստանի 2-րդ հավաքականների հետ:

Հայաստանի հավաքականին Սանկտ Պետերբուրգում կառաջնորդի Հայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը. ընտրված ֆուտբոլիստներից շատերը ամռանը կմասնակցեն Եվրոպայի Մ-19 առաջնությանը, բացի այդ՝ առաջիկա մրցշրջանից սկսած՝ Մ-19 հավաքականը կազմավորված կլինի հիմնականում 2001 թ. ծնված պատանիներով:

Հայաստանի հավաքականի խաղացանկը C խմբում

05.06

13:00 Արգենտինա - Հայաստան

20:00 Ռուսաստան-2 - Իրան

07.06

13:00 Հայաստան - Իրան

20:00 Ռուսաստան-2 - Արգենտինա

09.06

13:00 Իրան - Արգենտինա

20:00 Հայաստան - Ռուսաստան-2

Մյուս խմբերի կազմերը՝ ստորև.

«A» խումբ

Բուլղարիա

Մոլդովա

Ռուսաստան

Հնդկաստան

«B» խումբ

Հունաստան

Տաջիկստան

Թուրքիա

Ղրղզստան

Ըստ մրցակարգի՝ խմբային փուլը չհաղթահարած հավաքականները, միևնույն է, կանցկացնեն լրացուցիչ հանդիպումներ մյուս խմբերում իրենց զբաղեցրած հորիզոնականներին համարժեք տեղ գրաված հավաքականների հետ։