«Սա վտանգավոր և կործանարար սադրանք է, որը կազմակերպվել է Կրեմլի հրահանգով»․ Տիգրան Խզմալյան
![]() Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մենք արդարացիորեն վրդովվում էինք ֆաշիստական ու հայատյաց Բաքվում Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղի անցկացումից, քանի որ դա հակասում է համաշխարհային սպորտի և մարդկային քաղաքակրթության տարրական սկզբունքներին՝ խրախուսել հավասարությունը, մարդկանց և ազգերի իրավունքները, միջազգային օրենքները։ Մենք զարմանում էինք ՀՀ ԱԳՆ-ի և ՀՖՖ-ի վախվորած և խուսափողական դիրքից այս հարցում, որը կարող էր և պետք է դառնար հայոց դիվանագիտության խաղաքարտն Արցախի շուրջ ընթացող բանակցություններում։ Բաքվի խայտառակությունից երկու օր անց ոչ միայն մեզ, այլև ողջ աշխարհին պարզ է դառնում ՀՀ պաշտոնական զսպվածությունը՝ հունիսի 1-ից 9-ն Արցախում անց է կացվելու CONIFA՝ չճանաչված ֆուտբոլային ասոցիացիաների Եվրոպայի առաջնությունը, որը ստեղծվել է ս․թ․ հունվարին և հավաքագրել է իր կազմում ինչպես Պադանիա, Չամերիա, Սափմի, Շեկել անհայտ «պետություններ», այնպես էլ բոլորին հայտնի տարածքներ, որոնք զավթած են Պուծինի կողմից վերջին տասը տարիներին Ուկրաինայից և Վրաստանից՝ Դոնեցկի, Լուգանսկի, Աբխազիայի, Հարավային Օսիայի «հավաքականները»։ Ավելի պարզ դարձնելու համար այս ամենը, պատկերացրեք, որ նույն Ուկրաինայում կամ Վրաստանում վաղը սկսվի զավթած հայկական տարածքների՝ Գետաշենի, Արծվաշենի, Կարսի, Անիի, Արարատի ու Վանի անվանումներով և Թուրքիայի ֆուտբոլային երրորդ-չորրորդ լիգաների խաղացողներով համալրված որևէ «միջազգային մրցաշար»՝ Մարսի և Յուպիտերի թիմերի մասնակցությամբ։ Ինչպե՞ս կվերաբերվեիք դուք այս ամենին և, մասնավորապես, կազմակերպիչներին։ Ահա հենց այսպիսի խայտառակ հարևանությամբ է անցնելու Ստեփանակերտում սույն «մրցաշարը», որին մասնակցություն են բերել Արևմտյան Հայաստանի և նույն Արցախի թիմերը։ |

Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
135Երեկ, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
177Երեկ, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
18012.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
15812.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17410.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
16610.11.2026, 10:24
