Երևան`   +14 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

«Հույս ունեմ՝ Հայաստանի հավաքականը չեմպիոն կդառնա». Մարկոս Պիզելի

311
Ուրբաթ, 31 մայիսի, 2019 թ., 22:10
«Հույս ունեմ՝ Հայաստանի հավաքականը չեմպիոն կդառնա». Մարկոս Պիզելի

Հայաստանի ազգային հավաքականի փոխավագ Մարկոս Պիզելին խոսել է Երևանում կայանալիք Մ19 ԵՎՐՈ-2019-ի մասին. «Յուրաքանչյուր հավաքական էլ հնարավորություն ունի։ Պետք չէ մտածել, որ հեշտ խաղեր են լինելու, բայց հույս ունեմ՝ մեր հավաքականին մոտիվացիա կտա այն, որ տանն ենք խաղում։ Հույս ունեմ՝ մեր տղաները լավ կխաղան, ցույց կտան, որ Հայաստանը պոտենցիալ ունի։ Ես մտածում եմ, որ մենք մեծ հնարավորություն ունենք։

Հույս ունեմ՝ Հայաստանի հավաքականը չեմպիոն կդառնա, քանի որ նման առաջնություններին ամբողջ աշխարհում են հետևում։ Ակումբները հենց այս տարիքի ֆուտբոլիստների են ցանկանում գնել և հետևում են առաջնությանը»։