Երևան`   +8 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

«306 մլրդ դրամ, որից գոյացել է ընդամենը 5 մլրդ հարկ». Հայկ Սարգսյան

365
Ուրբաթ, 31 մայիսի, 2019 թ., 17:35
«306 մլրդ դրամ, որից գոյացել է ընդամենը 5 մլրդ հարկ». Հայկ Սարգսյան

ԱԺ-ում քննարկվում էր «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու նախագիծը, որի հեղինակներն են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Ալեն Սիմոնյանը, Սիփան Փաշինյանը և ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Նախագծով առաջարկվում է սահմանափակել բուքմեյքերական ընկերությունների գործունեությունը։

Պատգամավոր Հայկ Սարգյանը վիճակագրական տվյալներ ներկայացրեց. «Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին մոլախաղերով տարված անձանց թիվն այնքան է աճել, որ ծավալը կազմել է 306 մլրդ դրամ, որից գոյացել է ընդամենը 5 մլրդ հարկ: Ես դեմ եմ բոլոր տեսակի վիճակախաղերին՝ կլինեն օնլայն, թե կանխիկ»,- ասաց «Իմ քայլի» պատգամավորը: Նա վիճակագրական տվյալներ ներկայացրեց նաև 2018-ից, որտեղ երևում է, որ խաղադրույքների 83%-ը կատարվում են օնլայն տիրույթում. «Միայն կանխիկը փակելով՝ կարողանում ենք այս չարիքի ընդամենը 16%-ի դեմն առնել: Չնայած մտավախություն կա, որ նրանց մի մասը դառնալու է օնլայն ու մեր թիրախին չենք խփելու: Հույս ունենք, որ առաջիկայում գործուն մեխանիզմներ կգտնենք ու կպայքարենք նաև օնլայն մոլախաղերի դեմ»: