Երևան`   +15 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Պուտինը հրաման է ստորագրել Սիմֆերոպոլի օդանավակայանը Այվազովսկու անունով կոչելու մասին

1027
Ուրբաթ, 31 մայիսի, 2019 թ., 16:50
Պուտինը հրաման է ստորագրել Սիմֆերոպոլի օդանավակայանը Այվազովսկու անունով կոչելու մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 44 օդանավակայաններ անվանափոխել է հռչակավոր ռուսների անուններով: Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական հարթակում. այս մասին գրում է РИА Новости-ն:

Մոսկովյան՝ Շերեմետևո, Դոմոդեդովո, Վնուկովո օդանավակայանները, համապատասխանաբար, ստացել են Ալեքսանդր Պուշկինի, Միխայիլ Լերմոնտովի, Անդրեյ Տուպոլևի անունները:

Վորոնեժի օդակայանն անվանվել է ի պատիվ Պետրոս Առաջինի, Մագադանինը՝ Վլադիմիր Վիսոցկու, իսկ Տյումենի օդանավակայանը կրելու է Դմիտրի Մենդելեևի անունը:

Պուտինը նաև հրաման է ստորագրել Սիմֆերոպոլի օդանավակայանը հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու անունով կոչելու մասին:

Հրամանագրերն ուժի մեջ են մտնում ստորագրման օրվանից՝ այսինքն մայիսի 31-ից: