Երևան`   +14 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Մանրամասներ՝ Մել (Մելինե) Դալուզյանի առողջական վիճակից

945
Ուրբաթ, 31 մայիսի, 2019 թ., 14:10
Մանրամասներ՝ Մել (Մելինե) Դալուզյանի առողջական վիճակից

Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը երեկ Ամստերդամում դանակահարված հայ ծանրորդուհի Մել (Մելինե) Դալուզյանի առողջական վիճակի շուրջ հայտարարություն է տարածել։

«Տեղեկացնում ենք, որ ավազակային հարձակման հետևանքով վիրավորում ստացած ՀՀ քաղաքացի Մ. Դալուզյանն ուղղաթիռով տեղափոխվել է հիվանդանոց, ուր գտնվում է մինչ այս պահը։

Դեսպանության տրամադրության տակ եղած տեղեկատվության համաձայն՝ նա հիվանդանոցում կանցկացնի ևս մի քանի օր»,- նշված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք՝ երեկ հայտնի է դարձել, որ Դալուզյանը, Ամստերդամի սուպերմարկետներից մեկում գնումներ կատարելիս, տեսել է՝ ինչպես են գողերն սպառնում դրամարկղի աշխատակցին։ Նա օգնության է հասել և տապալել երկու գողերին։ Սակայն, մինչ ոստիկանությունը տեղ կհասներ, հանցագործներից մեկը հաջողացրել է դանակով խորը հարվածներ հասցնել նրան՝ կրծքավանդակի ու մեջքի շրջանում։ Կենսական օրգանները վնասված չեն, և նրա կյանքին վտանգ չի սպառնում։