«Ամեն մեկը նախ իրեն թող նայի հայելու մեջ, նոր խոսի»․ Վարդան Մինասյան
![]() Ֆուտբոլի Հայաստանի նորընծա չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն ամփոփել է իր թիմի խաղը: «Կարող եմ ասել՝ մենք գրեթե անթերի խաղացինք՝ թե՛ պաշտպանությունում, թե՛ հարձակման գծում, և արժանիորեն հաղթեցինք թե՛ այս խաղը, թե՛ առաջնությունը: Հանդերձարանում տոնական մթնոլորտ էր: Շատերի համար, կարծեմ՝ 80-90 տոկոսի համար սա առաջին չեմպիոնությունն է: Նրանց համար սա շատ լավ զգացություն է։ Պետք է հավատալ ու ի սրտե հավատալ: Բայց դուք ինքներդ էլ, եթե հետևում եք առաջնությանը, տեսել եք, որ իսկապես մոտ 5 թիմ ձմեռային դադարից հետո հավակնում էր չեմպիոնությանը: Եվ այդ առումով շատ դժվար էր: Այստեղ առաջին տեղ էր բարձրանում հոգեբանությունը»: Նկատառմանը, որ այս հաղթանակից հետո միշտ խոսվելու է «Լոռի» – «Փյունիկ» խաղի մրցավարի կոպիտ սխալի մասին, Մինասյանը նշել է․ «Ընդհանրապես, կա բումերանգի էֆեկտ: Մարդ ինչ տալիս է, այն էլ ստանում է: Եթե մենք այսօր չեմպիոն ենք դարձել, ուրեմն արժանի ենք դրան: Իսկ ինչ են խոսում շրջապատում. թող ամեն մեկը նախ իրեն նայի հայելու մեջ, նոր հետո խոսի: Ամենավատը գիտե՞ք ինչն է. երբ երկրպագուն, ֆուտբոլիստը ինչ-որ հայտարարություն է անում, դա ինչ-որ տեղ հասկանում ենք, էմոցիա է: Բայց երբ թիմի ղեկավարը անպատասխանատու հայտարարություն է անում, դա արդեն անլրջություն է: Համենայնդեպս, ես որքան գիտեմ, մեր ակումբը պաշտոնապես պատասխանել է իրենց: Ես կարող եմ ասել, որ մենք 100 տոկոսով արժանի ենք այս հաղթանակին: Նույնը մեզ հետ պատահեց «Ալաշկերտ»-ի հետ խաղում, բայց, ի տարբերություն «Փյունիկ»-ի, մենք կարողացանք հաղթել «Ալաշկերտ»-ին, իսկ իրենք չկարողացան «Լոռի»-ին հաղթել»։ |

Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
135Երեկ, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
177Երեկ, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
18012.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
15812.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17410.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
16610.11.2026, 10:24
