Երևան`   +14 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Կարեն Գրիգորյանը՝ «Չերրի Բլոսոմ» միջազգային մրցաշարի հաղթող

294
Հինգշաբթի, 30 մայիսի, 2019 թ., 17:35
Կարեն Գրիգորյանը՝ «Չերրի Բլոսոմ» միջազգային մրցաշարի հաղթող

ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգթոնում ավարտվեց «Չերրի Բլոսոմ» միջազգային մրցաշարը, որն այս տարի անցկացվում էր 7-րդ անգամ: Մրցաշարին մասնակցում էին 10 երկրների 62 շախմատիստներ՝ այդ թվում 12 գրոսմայստեր:

Մրցաշարում Հայաստանը ներկայացնում էր գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը, ով 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և Չինաստանը ներկայացնող Ժոու Չիանչաոյի հետ կիսեց 1-2-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկ չէր իրականացվում: Գրիգորյանը նաև 15 կետով բարելավեց իր անհատական վարկանիշը: