Երևան`   +14 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Հայ հրաձիգները ձեռնունայն են վերադառնում աշխարհի գավաթի խաղարկությունից

244
Հինգշաբթի, 30 մայիսի, 2019 թ., 17:20
Հայ հրաձիգները ձեռնունայն են վերադառնում աշխարհի գավաթի խաղարկությունից

Հայաստանի հավաքականի հրաձիգները մասնակցել են Գերմանիայի Մյունխեն քաղաքում կայացած գնդակային հրաձգության աշխարհի գավաթի խաղարկությանը:

10 մ օդամղիչ հրացան մրցաձևի կանանց պայքարում Ալլա Պողոսյանը խոցել է 627.6 միավոր, Իրինա Լաուերը՝ 608.4:
Նույն մրցաձևի տղամարդկանց պայքարում Հրաչիկ Բաբայանը խոցել է 620.6 միավոր, իսկ Քրիստիան Լաուերը՝ 614.8 միավոր:
Ալլա Պողոսյանը և Հրաչիկ Բաբայանն ուժերը փորձել են նաև 10 մ օդամղիչ հրացանի միքս վարժությունում, որտեղ խոցել են 620.3 միավոր: Հայաստանի ներկայացուցիչներին չի հաջողվել դուրս գալ եզրափակիչ:

Հիշեցնենք, որ Հրաչիկ Բաբայանն ու Ալլա Պողոսյանը մասնակցելու են հունիսի 21-ից 31-ը Մինսկում կայանալիք Եվրոպական երկրորդ խաղերին: