Երևան`   +14 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Գաբրիել Սարգսյանը՝ «Ալ Բատայահ» մրցաշարի հաղթող

245
Հինգշաբթի, 30 մայիսի, 2019 թ., 16:55
Գաբրիել Սարգսյանը՝ «Ալ Բատայահ» մրցաշարի հաղթող

Արաբական Միացյալ Էմիրություններում կայացավ «Ալ Բատայահ» արագ շախմատի միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին 19 երկրների 107 շախմատիստ: Մրցաշարին Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը 7 հնարավորից վաստակեց 6.5 միավոր և դարձավ մրցաշարի միանձնյա հաղթող:

Ադրբեջանը ներկայացնող գրոսմայստեր Գադիր Գուսեյնովը 6 միավորով գրավեց 2-րդ հորիզոնականը, իսկ եգիպտոսցի միջազգային վարպետ Թահեր Ֆուադը եզրափակեց լավագույն եռյակը: