«Ես ձեր շարժման մեջ մեծ ուժ եմ տեսնում». Արմեն Սարգսյանը՝ Համահայկական խաղերի կազմակերպիչներին
![]() ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությանը։ Նա ողջունել է խաղերի անցկացումն ու ընդհանրապես համահայկական այդ միջոցառման գաղափարը, նշելով, որ խաղերի միավորող ոգին պետք է օգտագործվի նաև Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերն ավելի սերտացնելու համար: Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը Հանրապետության նախագահին է ներկայացրել խաղերի ծրագիրն ու մանրամասն տեղեկացրել նախատեսվող մրցումների մասին: «Միասնություն՝ սպորտով» նշանաբանով անցկացվելիք համահայկական հերթական խաղերի բացումն առաջին անգամ տեղի կունենա Արցախում: Ամառային խաղերին այս տարի կմասնակցեն սփյուռքի ավելի քան 35 քաղաքների ներկայացուցիչներ: Ծրագրում ընդգրկված 17 մարզաձևից 7-ի մրցումները կանցկացվեն Արցախում: Ակնկալվում է 4000 մարզիկների մասնակցություն Հայաստանից, Արցախից և աշխարհի տարբեր երկրներից: Հանրապետության նախագահը կարևոր է համարել, որ համահայկական խաղերը մարզական մրցաշար լինելուց բացի նաև խթան հանդիսանան համահայկական ինտեգրման համար: Ընդգծելով մարզական այս համահայկական ստուգատեսը Արցախում անցկացնելու առանձնահատուկ նշանակությունը՝ Արմեն Սարգսյանն ասել է, որ այն նաև Արցախ այցելելու և Արցախին կապվելու հրաշալի հնարավորություն է մեր հազարավոր հայրենակիցների համար: Նախագահի խոսքերով՝ հայրենասիրությունը պետք է արտահայտել ոչ միայն սահմանները պաշտպանելու միջոցով, ինչը շատ էական ու անհրաժեշտ է, այլև՝ հայրենիքը՝ Արցախը, Լոռին, Շիրակը, Սյունիքը, Տավուշը, ողջ Հայաստանը ճանաչելու և իմանալու միջոցով: «Ես ձեր շարժման մեջ մեծ ուժ եմ տեսնում, որի միջոցով կարելի է հայրենիքն ավելի ճանաչված ու ճանաչելի դարձնել»,- դիմելով հանդիպման մասնակիցներին՝ նշել է նախագահ Սարգսյանը: Նախագահն ասել է, որ համահայկական խաղերը լավ օրինակ են այն բանի, որ մենք ապագայում կարող ենք նաև միջազգային մակարդակի մեծ մրցումներ անցկացնել: Նա պատրաստակամություն է հայտնել աջակցել խաղերի անցկացմանը և քաջալերել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի ներկայացուցիչներին՝ շարունակելու իրենց նվիրական գործը: |

Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
135Երեկ, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
177Երեկ, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
18012.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
15812.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17410.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
16610.11.2026, 10:24
