«Այս պատկերն ունենք, որովհետև հայաստանյան շուկան կիսում են երկու ընկերություն». Ռուբեն Գրձելյան
![]() «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բենզինի գները ՀՀ-ում աճել են մոտ 10%-ով այն պարագայում, երբ նավթի միջազգային գներն ընկել են: Մենք ունենք այս պատկերն այն պատճառով, որ հայաստանյան շուկան կիսում են երկու ընկերություն՝ Ֆլեշը և CPS-ը: Նրանք վերահսկում են շուկայի 80-90%-ը, ինչը հնարավոր չի առանց երկրի քաղաքական իշխանության հովանավորչության: Իրականում՝ այս իմ կողմից նշված պնդումը տեղեկատվական մանիպուլյացիայի փոքր օրինակ է, ինչով տարիներ շարունակ զբաղվում էին ընդդիմադիր լրատվամիջոցները (օրինակ՝ «Ազատություն» ռադիոկայանը): Գրաֆիկում երևում է նավթի գների անկում: Բայց այս գրաֆիկը ցույց է տալիս միայն մայիս ամսվա գները: Այս գները մեզ կհասնեն օգոստոս-սեպտեմբերին: Մենք հիմա վաճառում ենք շուկայում բենզին/դիզել, որը գնել ենք հունվար-փետրվարին այն ժամանակվա գներով: Բացի դա նավթի գնի գործոնը բենզին/դիզվառելիքի գնի մեջ բավականին ցածր է՝ մոտ 30% (ինքնարժեքի մնացյալը՝ վերամշակում, տեղափոխում, ակցիզ, մանրածախ վաճառքի մարժա և այլն): Այսինքն, եթե նավթի գինն իջնում է 10%-ով, ապա այն ազդում է բենզին-դիզելի վերջնական գնի վրա 30%-ի 10 չափով, այսինքն բենզին/դիզելի վերջնական գնի 3%-ով: Հիմա մարդիկ ու կոնկրետ ԶԼՄ-ներ տարիներով զբաղվել են տեղեկատվական մանիպուլյացիայով (մուտիլյովկայով): Ու զավեշտը նրանում է, որ հիմա իշխանության մեջ իրենց տարիներով օգտագործած մուտիլյովկաներն աշխատում են իրենց դեմ: Ու տնտեսական թեմաներով անաչառ լրագրող չկա, որ մարդկանց բացատրի՝ ՀՀ կառավարությունը չի, կամ մոնոպոլիստ-օլիգարխները չեն, որ իրենց գործողություններով նպաստում են այդ գների բարձրացմանը: Դրա համար կրկնում եմ սկզբում նշվածը»: |

Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
266Երեկ, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18214.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
44113.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
16612.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43010.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
43309.11.2026, 18:19
