Երևան`   +14 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Սպալետին լքեց «Ինտեր»-ը

207
Հինգշաբթի, 30 մայիսի, 2019 թ., 14:25
Սպալետին լքեց «Ինտեր»-ը

Միլանի «Ինտեր»-ի մամուլի ծառայությունը հայտնում է, որ թիմի գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետին լքեց իր պաշտոնը։ Ակումբը շնորհակալություն հայտնեց Սպալետիին՝ աշխատանքի համար:

Հիշեցնենք, որ իտալացի մասնագետը երկու մրցաշրջան գլխավորեց ակումբը և այդ երկու մրցաշրջաններում էլ թիմը զբաղեցրեց Ա Սերիայի մրցաշարային աղյոսակի 4-րդ տեղը՝ նվաճելով Չեմպիոնների լիգայի խաղարկության ուղեգիր։