Էլինա Դանիելյանը հաղթել է աշխարհի փոխչեմպիոնուհուն
![]() Հեղինակավոր «Chess.com» կայքն այս տարի առաջին անգամ կազմակերպում է «Women Speed Chess Championship»՝ Կանանց արագ շախմատի մրցաշարը որին մասնակցում են 8 շախմատիստուհիներ: Մրցաշարի 7 մասնակիցները, համաձայն իրենց բարձր գործակցի, ընտրվել են կազմակերպիչների կողմից, իսկ 1 տեղի համար անցկացվեց որակավորման մրցաշար, որի հաղթող դարձավ Էլինա Դանիելյանը: Համաձայն կանոնադրության՝ Էլինա Դանիելյանի մրցակիցը դարձավ մրցաշարի ամենաբարձր վարկանիշ ունեցող, արագ շախմատի աշխարհի չեմպիոն և կանանց աշխարհի փոխչեմպիոն Եկատերինա Լագնոն: Մրցախաղերը անցկացվում են հետևյալ ձևաչափով՝ մասնակիցները 90 րոպե խաղում են 5 րոպե + 1 վայրկյան ժամակարգով, այնուհետև 60 րոպե՝ 3 րոպե +1 վայրկյան ժամակարգով և վերջում 30 րոպե մասնակիցները խաղում են 1 + 1 ժամակարգով: Մրցախաղն անցավ լարված և հավասար պայքարում: 5 +1 ժամակարգում Դանիելյանը հաղթեց 4.5 - 3.5 հաշվով: 3+1 ժամակարգում նույն հաշվով ուժեղ գտնվեց Լահնոն: 1 +1 ժակակարգում խաղացվեց 11 պարտիա: 10 պարտիայից հետո հաշիվը հավասար էր և վերջին գերլարված պարտիայում Դանիելյանը կարողացավ հաղթանակ տոնեց և նվաճել կիսաեզրափակչի ուղեգիր: Կիսաեզրափակչում Դանիելյանի մրցակիցն է լինելու Հարիկա Դրոնավալի - Մարի Սեբագ զույգի հաղթողը: ![]() |

Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
135Երեկ, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
177Երեկ, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
18012.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
15812.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17410.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
16610.11.2026, 10:24

