Երևան`   +14 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Արսեն Ջուլֆալակյանը հերքել է տարածված լուրերը

228
Հինգշաբթի, 30 մայիսի, 2019 թ., 12:45
Արսեն Ջուլֆալակյանը հերքել է տարածված լուրերը

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը երեկ տված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ ԱԺ պատգամավոր, հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանի հայտարարագրում նշված չէ սրճարան ունենալու փաստը։ Ջուլֆալակյանը, Factor.tv-ին տված հարցազրույցում հերքել է այդ տեղեկությունը։

«Զարմանում եմ։ Տարօրինակ է այդ հայտարարությունն ինձ համար։ Ազնվությամբ եմ ասում՝ ձեզանից իմացա այդ մասին։ Այն ամենը, ինչ ունեմ, նշված է իմ հայտարարագրում՝ թե՛ երբ թեկնածու էի, թե մանդատն ստանալուց և պատգամավոր դառնալուց հետո։ Հիշողությունս եթե չի դավաճանում, հայտարարագիրը նույնն է։ Լիարժեք վստահ եմ, որ ամբողջը ֆիքսված է և հիմա էլ պետք է ավելացնեմ, որ այդ սրճարանն այլևս իմը չէ, իմ սեփականության տակ չէ։ Ի սկզբանե ես մասնաբաժին ունեի, ամբողջ սրճարանն իմը չէր։ Հիմա արդեն վաճառել ենք սրճարանը, այն այլևս իմը չէ։

Ուստի անիմաստ ժամանակ է կորցնելու այն անձը, ով զբաղվելու է այդ հարցով։ Իրենց իրավունքն է, իհարկե, թող ստուգեն։ Ուղղակի կցանկանայի խոսելուց առաջ ստուգեն փաստերը, չէ որ անիմաստ այդ լուրը, առանց ճիշտ շեշտադրման, շրջանառվելու է։

Ես իմ հայտարարագրում նշել եմ, որ համասեփականատեր եմ՝ հասարակական նշանակության կառույց ունեմ։ Երբ ինձնից առաջին անգամ հայտարարագիր պահանջեցին, ես մեր խմբակցության աշխատակիցներից մեկին ներկայացրեցի այն ինչ ունեմ, նա էլ ԿԸՀ ներկայացրեց։ Իսկ որպես պաշտոնյա երբ լրացնում էի արդեն ծրագրով եմ լրացրել, այնտեղ նշելու տարբերակներ կային, ես նշել եմ, որ ունեմ հասարակական նշանակության շինություն»։