Երևան`   +14 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Եվրոպայի լիգայի գավաթն առաջինն է Սարիի 29-ամյա կարիերայում

186
Հինգշաբթի, 30 մայիսի, 2019 թ., 03:25
Եվրոպայի լիգայի գավաթն առաջինն է Սարիի 29-ամյա կարիերայում

Այսօր Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում կայացած Եվրոպայի լիգայի եզրափակչում Լոնդոնի «Չելսի»-ն, 4։1 հաշվով հաղթելով «Արսենալ»-ին, նվաճեց գավաթը, իսկ «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին իր 29-ամյա կարիերայի առաջին տիտղոսը նվաճեց: Նա «Չելսի»-ն գլխավորել է 2018-ի հուլիսին։

Նշենք, որ 60-ամյա մասնագետը մարզչական կարիերան սկսել է 1990 թվականին։ Իր մեծագույն նվաճումներին նա հասել է «Նապոլի»-ի ղեկին՝ զբաղեցնելով Ա Սերիա երկրորդ և երրորդ տեղերը։