Երևան`   +14 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

«Սա քեզ համար է, Մխիթարյա՛ն». «Արսենալ»-ի երկրպագուների նոր երգը

295
Չորեքշաբթի, 29 մայիսի, 2019 թ., 22:25
«Սա քեզ համար է, Մխիթարյա՛ն». «Արսենալ»-ի երկրպագուների նոր երգը

Րոպեներ անց Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչ «Չելսի» - «Արսենալ» հանդիպմանն ընդառաջ «Արսենալ»-ի երկրպագուներն ամեն կերպ աջակցում են Մխիթարյանին։

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մեկնել Բաքու՝ անվտանգության նկատառումներից ելնելով։

Լոնդոնյան ակումբի երկրպագուները Բաքվի փողոցներում երգում են․ «Սա քեզ համար է, Մխիթարյա՛ն։ «Արսենալ»-ը քեզ ավելի շատ է սիրում, քան պատկերացնում ես»։