Երևան`   +26 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Հայտնի է Պուտինի վարկանշի անկման պատճառը

694
Չորեքշաբթի, 29 մայիսի, 2019 թ., 21:35
Հայտնի է Պուտինի վարկանշի անկման պատճառը

Համառուսական հանրային կարծիքի հետազոտման կենտրոնի տնօրեն Վալերի Ֆյոդորովը մեկնաբանել է Պուտինի վարկանիշի նվազման պատճառը: Ֆյոդորովի կարծիքով՝ ռուսաստանցիները «չեն հավատում, որ վաղը կյանքն ավելի լավը կլինի, քան այսօր»:
«Իսկ ի՞նչ է նշանակում լավ ապրել: Սա նշանակում է, թե երբ կսկսեն աճել մեր եկամուտները»,- այս մասին Ֆյոդորովն ասել է «Дождь» հեռուստաալիքով հեռարձակվող «Hard Day's Night» հաղորդման շրջանակներում:
Վիճակագրական տվյալները ցույց են տվել, որ վերջին 5 տարիների ընթացքում ռուսաստանցիների եկամուտները չեն աճել: Ֆյոդորովի խոսքերով՝ 2016-ին ավարտվեց ճգնաժամը, բայց վերջին երեք տարիների ընթացքում «կյանքն ավելի լավը չի դարձել՝ չնայած ճգնաժամն ավարտվել է»:
Մայիսի 24-ին հրապարակվել էին անցկացված հարցումների պատասխանները, որով ցույց էին տվել վերջին 13 տարիների ընթացքում Պուտինի վարկանշի նվազումը: Հարցվողների 65,8%-ն էր հայտարարել, որ, ընդհանուր առմամբ, գոհ է Վլադիմիր Պուտինի գործունեությունից: