Երևան`   +14 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Լինեկերը Մխիթարյանի շուրջ կոչ է տարածել

227
Չորեքշաբթի, 29 մայիսի, 2019 թ., 20:05
Լինեկերը Մխիթարյանի շուրջ կոչ է տարածել

Այսօր Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչ «Չելսի» - «Արսենալ» հանդիպմանն ընդառաջ Անգլիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Գարի Լինեկերը կոչով դիմել է «Արսենալ»-ի ֆուտբոլիստներին՝ յուրահատուկ կերպով աջակցել Հենրիխ Մխիթարյանին, ով, անվտանգության նկատառումներից ելնելով, չի մեկնել Բաքու։

«Եթե «Արսենալ»-ն այսօր հաղթանակ տոնի, հաճելի կլինի, որ թիմի ֆուտբոլիստները մրցանակաբաշխությանը ներկայանան Մխիթարյանի խաղաշապիկներով»,- գրել է Լինեկերը՝ թվիթերյան իր էջում: