Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան կոչով դիմել է անդամ ֆեդերացիաներին
![]() Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի՝ IWF-ի նախագահ Տամաշ Այանն ազգային ֆեդերացիաներին կոչ է արել շարունակել արգելված խթանիչների դեմ պայքարը: Նրա խոսքով՝ դոպինգի հետ կապված խնդիրների պատճառով ծանրամարտը նույնիսկ կարող է դուրս մնալ օլիմպիական խաղերի ծրագրից: «Մաքուր ծանրամարտ ունենալու համար պայքարը նոր է սկսվել: ՄՕԿ-ի՝ ծանրամարտը Փարիզի oլիմպիական խաղերի ծրագրում թողնելու որոշումը չի նշանակում, որ պետք է թուլացնել զգոնությունը: Պետք է շարունակել աշխատանքը տարբեր երկրներում հակադոպինգային մշակույթի փոփոխության ուղղությամբ»,- ասել է Տամաշ Այանը: Հիշեցնենք, որ վերջերս ծանրամարտը պաշտոնապես ընդգրկվել էր Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում 2024 թվականին անցկացվելիք 33-րդ ամառային օլիմպիական խաղերի ծրագրում: 2017-ի հունիսին ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը հայտնել էր, որ եթե դոպինգ սկանդալները շարունակական բնույթ կրեն ծանրամարտում, ապա այդ մարզաձևը կարող է հեռացվել Փարիզ-2024-ի ծրագրից: |

Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
135Երեկ, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
177Երեկ, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
18012.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
15812.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17410.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
16610.11.2026, 10:24
