«Արսենալ»-ի երկրպագուները երգում են Բաքվի փողոցներում
![]() Այսօր Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակչի շրջանակներում Լոնդոնի «Արսենալ»-ը, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, կմրցի Լոնդոնի «Չելսի»-ի հետ։ Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մեկնել Բաքու՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ «Արսենալ»-ի երկրպագուները համացանցում տեսանյութ են տարածել, որում նրանք երգում են․ «Եղել ենք «Քարաբախ»-ում և ամենուր․․․ Բոլորի զահլեն տարել ենք «Քյոլն»-ում։ Եվ հիմա մենք Բաքվում ենք՝ Եվրոպայի լիգայի գավաթը տուն բերելու, Եվրոպայի լիգայի գավաթը տուն բերելու»։ Նշենք, որ երկրպագուները երգում են «Քարաբախ» և «Քյոլն» ակումբների մասին, քանի որ այդ երկու թիմերի հետ խաղերում խնդիրների են բախվել։ Դեկտեմբերին «Քարաբախ»-ի դեմ կայացած խաղի շուրջ աղմուկը մեծ էր՝ տոմսերի, տեղաշարժի և նույն Մխիթարյանի հարցով, իսկ «Քլոլն»-ի դեմ 2017 թվականին կայացած խաղում զանգվածային ծեծռկտուք և անկարգություններ են տեղի ունեցել, ինչի պատճառով հանդիպումը մեկնարկել է 1 ժամ ուշացումով, իսկ «Արսենալ»-ը տուգանվել է։ |

Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
135Երեկ, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
177Երեկ, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
18012.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
15812.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17410.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
16610.11.2026, 10:24
