«Այս առաջնությունը խթանելու է Արցախի ճանաչմանը և հզորացմանը»․ Նարինե Աղաբալյան
![]() Մայիսի 29-ին Արցախի ֆուտբոլի հավաքականին՝ թիմի մարզիչ Սլավա Գաբրիելյանի գլխավորությամբ, ընդունել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: Նախագահը հետաքրքրվել է Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի (ConiFA) Եվրոպայի առաջնությանն Արցախի հավաքականի նախապատրաստման գործընթացով, ընդգծել, որ հանրապետությունում մեծ են մեր թիմի հաջողությունների նկատմամբ սպասելիքները և մաղթել նրանց հաղթանակներ։ Երկրի ղեկավարը նշել է, որ պետությունը կշարունակի հատուկ ուշադրության կենտրոնում պահել այս մարզաձևին վերաբերող խնդիրները: Հանդիպմանը ներկա ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը համոզմունք է հայտնել, որ Արցախի ֆուտբոլի հավաքականն արժանապատվությամբ է հանդես գալու առաջնությանը: Խոսելով առաջնության նախապատրաստական աշխատանքների մասին՝ նախարարն ասել է, որ դրանք գրեթե ավարտված են, մայիսի 30-ից ժամանելու են ConiFA-ի ներկայացուցիչներն ու հյուրերը: Առաջնությանը հանդես է գալու 8 թիմ. դա համապատասխանում է ConiFA-ի ձևաչափերին: Թիմերը մրցելու են 4 մարզադաշտում՝ Ստեփանակերտի, Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի: Արցախի թիմը հանդես է գալու բոլոր 4 մարզադաշտերում: Հունիսի 1-ին ժամը 20:00-ին, Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան մարզադաշտում տեղի կունենա ConiFA-ի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը: «Առաջնության մուտքն ազատ է: Մենք ամեն ինչ արել ենք, որ յուրաքանչյուր ոք հնարավորություն ունենա ներկա գտնվել այդ միջոցառմանը: Վստահ եմ, որ ոչ միայն ֆուտբոլասերների, այլև բոլորի համար կկարողանանք ապահովել տոնական տրամադրություն: Այս առաջնությունը մեծապես խթանելու է և՛ ֆուտբոլի զարգացմանը, և՛ Արցախի ճանաչմանը, և՛ մեր հայրենիքի հզորացմանը: Քանի որ այս առաջնությունը նախադեպ է մեզ համար, մենք հնարավորինս պատրաստվել ենք բարձր մակարդակով: Այն նաև մեզ համար յուրօրինակ փորձառություն է լինելու՝ հետագայում նմանատիպ միջոցառումներ կազմակերպելու համար»,- հավելել է Նարինե Աղաբալյանը: |

Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
135Երեկ, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
177Երեկ, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
18012.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
15812.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17410.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
16610.11.2026, 10:24
