««Վիվառո Գրուպ»-ի տնօրենն իմ ընկերն է». Ալեն Սիմոնյան
![]() «Խոսքը գնում է գազալցակայանների մոտ եղած ապարատների մասին, որտեղ մենաշնորհ ունի կոնկրետ «Գուդվին-ԲԵՏ» բուքմեյքերական ընկերությունը: Մնացած չորս ընկերություններից ոչ մեկն այդ ապարատներով գործունեություն չի ծավալում: Իրենց պահանջը, խնդրանքն այն է, որ ժամկետը երկարացվի, որի հետ կապված ես մեծ վերապահում ունեմ: Թող առաջարկներ ներկայացնեն, բայց մեր համաքաղաքացիները պետք է շարունակեն տարբեր գազալցակայններում խաղային ապարատներից օգտվել, ինչը ես չարիք եմ համարում»,- անդրադառնալով բուքմեյքերական ընկերությունների այսօրվա բողոքին, լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը: «Ես վստահ եմ, որ փողոցում գտնվող մարդկանցից շատերին մոլորության մեջ են գցել, բերել այստեղ, թե աշխատանքը կորցնում են...Կարծում եմ, որ մեր համաքաղաքացիների բացարձակ մեծամասնությունը կողմ է, որ այդ ապարատները փակվեն: ԱԺ-ում մենք ունենք կոնսենսուս, որևիցե մեկը դեմ չի արտահայտվել ապարատների վերացմանը: Ինչ վերաբերում է ժամկետներին, ես ժամկետներից կառչած չեմ, ընդհակառակը՝ կառավարությունն ավելի սեղմ ժամկետներ էր ներկայացրել, ես փորձել եմ այն երկարացնել, բայց պետք էր մի հատ հակահերոս գտնել՝ ինձ մեղադրել: Թող մեղադրեն իրենք իրենց, թող մեղադրեն իրենց գործունեությունը»,- ասել է Ա. Սիմոնյանը՝ շարունակելով. «Ինչ վերաբերում է վիճակախաղի օնլայն տիրույթին՝ ես առաջարկում եմ, եթե կա առաջարկ, բերեք քննարկենք, եկեք օնլայնն էլ սահմանփակենք, ես կողմ կքվեարկեմ, խնդիր չեմ տեսնում: Բայց 2020 թվին ինտերնետն ամբողջությամբ սահմանփակելն անհնար է և մասնակի կապված է մեծ գումարների հետ»: Անդրադառնալով ցուցարարների մեղադրանքին, թե «Վիվառո Գրուպ»-ի տնօրենն իր ընկերն է, Ա. Սիմոնյանը հաստատեց. «Այո, նա իմ ընկերն է, բայց ես 10 տարի է հանրային ոլորտում բաց աշխատում եմ և իմ ազնվությունը ոչ մեկ չի կարա կասկածի տակ դնի, առավել ևս նման շահարկումներով»,- եզրափակեց ԱԺ փոխխոսնակը: Տեղեկացնենք, որ քիչ առաջ ավարտվել է նաև «Գուդվին-ԲԵՏ»-ի աշխատակիցների և ԱԺ ներկայացուցիչների հանդիպումը: Ընկերության տնօրեն Սարգիս Միքայելյանը հայտնել է, որ իրենց բոլոր պահանջները լսելուց հետո ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը խոստացել է՝ առաջիկա օրակարգում իրենց բարձրացրած հարցը կրկին քննարկել և փոխհամաձայնության գալ: Իսկ թե ինչ որոշում կկայացվի, առայժմ չեն կարող ասել: |

Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
266Երեկ, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18214.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
44113.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
16612.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43010.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
43309.11.2026, 18:19
