Երևան`   +14 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

«Խնդրում ենք վարչական վարույթ իրականացնել Արսեն Ջուլֆալակյանի դեմ»․ Սուրեն Սահակյան

313
Չորեքշաբթի, 29 մայիսի, 2019 թ., 14:45
«Խնդրում ենք վարչական վարույթ իրականացնել Արսեն Ջուլֆալակյանի դեմ»․ Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանն այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ԱԺ պատգամավոր, հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանի հայտարարագրում նշված չէ սրճարանի սեփականատեր լինելը։

«Դիմել ենք նաև Արսեն Ջուլֆալակյանի հետ կապված հարցով։ Նրա հայտարարագրում նշված չէ, որ նա ունի որևէ սրճարանի բաժնեմաս։ Խնդրում ենք վարչական վարույթ իրականացնել և պարզել, թե ինչքանով է իր խոսքերը համապատասխանում իրականությանը և իրականությունն ինչքանով է արտացոլված իր հայտարարագրում»։