Երևան`   +14 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

«Չելսի»-ի՝ Եվրոպայի լիգայի նախախաղային մարզումը տապալվել է

217
Չորեքշաբթի, 29 մայիսի, 2019 թ., 13:35
«Չելսի»-ի՝ Եվրոպայի լիգայի նախախաղային մարզումը տապալվել է

Եվրոպայի լիգայի եզրափակչի նախօրեին՝ երեկ երեկոյան, Լոնդոնի «Չելսի»-ն վերջին մարզումն է անցկացրել Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում։ Մարզումը տապալվել է, քանի որ մարզման ընթացքում վիճել են թիմի արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինը և բրազիլացի պաշտպան Դավիդ Լուիսը։ Թիմի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին, բարկանալով տեղի ունեցածից, նետել է գլխարկը և լքել մարզումը։

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի եզրափակիչ «Չելսի» - «Արսենալ» հանդիպումը կայանալու է այսօր՝ Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում՝ Երևանի ժամանակով 23։00-ին: