Երևան`   +14 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

«Միլան»-ը հայտարարել է Գատուզոյի հեռանալու մասին

304
Երեքշաբթի, 28 մայիսի, 2019 թ., 21:20
«Միլան»-ը հայտարարել է Գատուզոյի հեռանալու մասին

Իտալական «Միլան»-ը պաշտոնապես հայտարարել է թիմի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոյի հեռանալու մասին:

Նշվում է, որ պայմանագիրը խզվել է երկկողմ համաձայնությամբ:

Հիշեցնենք, որ Գատուզոն 2017 թվականին է գլխավորել «Միլան»-ը: Նրա պայմանագիրը նախատեսված էր մինչև 2021 թվականը։

Նշենք նաև, որ Գատուզոն 1999-2012 թվականներին հանդես է եկել «Միլան»-ի կազմում՝ ընդգրկվելով ակումբի փառքի սրահում: