Երևան`   +14 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Հայ մարզիչները Պորտուգալիայում սեմինարի են մասնակցում

294
Երեքշաբթի, 28 մայիսի, 2019 թ., 17:40
Հայ մարզիչները Պորտուգալիայում սեմինարի են մասնակցում

Մայիսի 26-ին Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում մեկնարկել է Ֆուտզալի մարզչական կրթության սեմինար (UEFA Study Group Futsal Coach Education Seminar), որը կշարունակվի մինչև մայիսի 30-ը: Սեմինարին, ի թիվս Լեհաստանի, Սլովակիայի, Իսպանիայի, Շվեդիայի, Շվեյցարիայի և Պորտուգալիայի ներկայացուցիչների, մասնակցում է նաև ՀՖՖ պատվիրակությունը:

Մեր պատվիրակներն են ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը, ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժնի պետ Խորեն Զարգարյանը և ՀՖՖ Հավաքականների ապահովման բաժնի մենեջեր Հրաչյա Ղամբարյանը:

Սեմինարի առաջին օրվա ընթացքում ՀՖՖ պատվիրակության անդամները ներկայացրին ՀՖՖ ֆուտզալի զարգացման ծրագիրը և մարզաձևի հետ կապված առկա խնդիրները: Հաջորդ օրերին կքննարկվեն ֆուտզալում մարզչական կրթության հետ կապված առանձնահատկությունները, տակտիկական և զարգացման միտումները: