Երևան`   +14 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Նեյմարը զրկվել է Բրազիլիայի հավաքականի ավագի թևկապից

207
Երեքշաբթի, 28 մայիսի, 2019 թ., 12:25
Նեյմարը զրկվել է Բրազիլիայի հավաքականի ավագի թևկապից

Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեն ավագի թևկապից զրկել է հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին՝ առաջիկա հանդիպումների համար։

Նա ավագի թևկապը չի կրի Կատարի և Հոնդուրասի հավաքականների հետ ընկերական խաղերում և Ամերիկայի Գավաթի խաղարկությունում, հայտնում է Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Նշենք, որ Տիտեն թիմի ավագ է նշանակվել Դանի Ալվեսին, ով ամենաշատ հանդիպումներն է անցկացրել հավաքականի կազմում՝ 138 խաղ։