«Մխիթարյանի բացակայությունը մեծ կորուստ է մեզ համար»․ Պապաստատոպուլոս
261
Երկուշաբթի, 27 մայիսի, 2019 թ., 23:00
![]() Հունաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի պաշտպան Սոկրատիս Պապաստատոպուլոսն աջակցել է Հայաստանի ազգային հավաքականի և թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, ով բաց է թողնելու մայիսի 29-ին Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում կայանալիք Եվրոպայի լիգայի «Չելսի» - «Արսենալ» հանդիպումը: «Մխիթարյանի բացակայությունը, անկասկած, մեծ կորուստ է մեզ համար: Մենք պետք է հաղթենք նրա համար: Պետք է խաղանք մեր խաղը և հավատանք, որ կարող ենք անել դա: Եզրափակչում ամեն բան կարող է պատահել, «Չելսի»-ն լավ ֆուտբոլիստներ ու մարզիչ ունի: Բայց մենք ուժ ու եռանդ չենք խնայի, կցուցադրենք մեր խաղը, կստեղծենք մեր պահերը և կհաղթենք»,- նշել է նա։ |

Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
135Երեկ, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
177Երեկ, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
18012.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
15812.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17410.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
16610.11.2026, 10:24
