Երևան`   +14 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տոնել Ռումինիայում

231
Երկուշաբթի, 27 մայիսի, 2019 թ., 11:35
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տոնել Ռումինիայում

Ռումինիայի Գալաց քաղաքում ընթացող ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությանը Հայաստանը ներկայացնող 4 բռնցքամարտիկ շարունակում է պայքարը:
Քառորդ եզրափակիչ են դուրս եկել 48 կգ քաշային Գագիկ Ղազարյանը, 54 կգ քաշային Վահագ Գալստյանը, 66 կգ քաշային Նարեկ Զախարյանը, գերծանր Հովհաննես Փափազյանը:

Այսօր ռինգ դուրս կգա և մեդալի համար կպայքարի 48 կգ քաշային Գագիկ Ղազարյանը: Մյուս 3 բռնցքամարտիկները կիսաեզրափակչի համար կպայքարեն վաղը: